Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարում քննարկվել են մոր և մանկան առողջության բարելավման հարցերը
Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարում քննարկվել են մոր և մանկան առողջության բարելավման հարցերը:
Մասնագիտական քննարկմանը ներկա է եղել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Յուրքանչյուր երկրի առողջապահական համակարգի առաջընթացի ու երկրի զարգացման ցուցիչներից մեկը մոր և մանկան առողջությունն է, ուստի մեր հայրենակիցների հետ մասնագիտական քննարկումները հնարավորություն են տալիս` գտնելու նոր հնարավորություններ և միավորելու Հայաստանի և Սփյուռքի ներուժը` ավելի լավ արդյունքներ ունենալու համար»,-նշել է նախարարը:
Նախարարին կից Մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհրդի և սփյուռքահայ մասնագետները քննարկել են կանանց առողջությունը բարելավելու ծրագրեր: