հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
«Հայաստան» համահայկական հիմնադրամն աջակցում է մշակութային ծրագրերի իրականացմանը

«Հայաստան» համահայկական հիմնադրամն աջակցում է մշակութային ծրագրերի իրականացմանը

«Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է աջակցել մշակութային ծրագրերի իրականացմանը, այս անգամ՝ ֆիլմարտադրության ոլորտում:
 
Այս տարի «Մեկ կադր» 19-րդ կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնին հայտագրվել են 400-ից ավել ռեժիսորներ ողջ աշխարհից: Ներկայացվել է 72 ֆիլմ, որոնցից 28-ը՝ հայկական արտադրության:
 
«Լավագույն հայկական մեկ կադր մեկ րոպե», «Լավագույն հայկական կարճ ֆիլմ» և «Լավագույն հայկական կինո առանց սահմանի» անվանակարգերի մրցանակային ֆոնդերը հովանավորել է «Հայաստան» համահայկական հիմնադրամը ՝ խրախուսելով երիտասարդ կինեմատոգրաֆիստներին ստեղծագործել և նպաստել հայկական մշակույթի հանրահռչակմանը:

  • Կիսվել: