հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Հայ ժողովրդի պահանջատիրությունը չպետք է նահանջի․ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս

Հայ ժողովրդի պահանջատիրությունը չպետք է նահանջի․ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս

Հայ ժողովրդի պահանջատիրությունը չպետք է նահանջի: Այս մասին Հայոց Ցեղասպանության 111–րդ տարելիցի ոգեշնչման երեկոի իր ելույթում հայտարարել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ն:

«Որքան էլ տարիները մեզ հեռացնեն 1915 թվականից, Հայոց ցեղասպանությունը երբեք չպետք է ստվերվի հայ ժողովրդի հավքական գիտակցության մեջ։ Մենք պիտի շարունակենք հիշել մեր հայրերի ու մայրերի ջարդը, մահվան քարավանները, Դեր Զորի անապատների վրա չհուղարկավորված մեր նահատակներին, մեր մտավորականների սպանդը, մեր գյուղերի հրկիզումները։ Մենք պետք է հիշենք հայ ժողովրդի դեմ կատարված Ցեղասպանությունը։

Ես չեմ հավատում, որ մոլորակի վրա գեթ մեկ հայ կա, ում արյան հետ խառնված չէ, ում ինքնության հետ շաղախված չէ, գիտակցության մեջ ամրացված չէ Հայոց ցեղասպանությունը, այլապես դա ուրացում է հայ ինքնության»,-ասել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը։

 

  • Կիսվել: