Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Երևանի Սիլվա Կապուտիկյանի անվան թիվ 145 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում
ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության քաղաքացիական պաշտպանության բաժնի ծառայողների կողմից «Երևանի Սիլվա Կապուտիկյանի անվան թիվ 145 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում կազմակերպվել և անց է կացվել ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում անձնակազմի և աշակերտների պաշտպանության կազմակերպումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն:
Հատուկ տակտիկական ուսումնավարժության նպատակն էր կատարելագործել դպրոցի կազմավորումների գործնական հմտությունները հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում, ինչպես նաև ստուգել անձնակազմից և աշակերտներից ձևավորված օղակների պատրաստվածությունը ստեղծված իրավիճակում՝ իրենց առջև դրված խնդիրների կատարման ուղղությամբ:
Հատուկ տակտիկական ուսումնավարժությանը մասնակցում էին, ինչպես դպրոցի ղեկավար կազմը, այնպես էլ անձնակազմը, կազմավորումները և աշակերտները: Հատուկ տակտիկական ուսումնավարժությանը ներկա էին նաև ԵՓՎ ԲՊ բաժնի փրկարար ծառայողներ:
Ուսումնավարժությունն անցկացվեց 1 փուլով: Համաձայն վարժանքի ղեկավարի հրամանի՝ կատարվեց ղեկավար կազմի և կազմավորումների ղեկավարների ազդարարում և խնդրադրում:
Պատրաստականության բերվեցին կազմավորումները, իրականացվեցին աշխատակազմի և աշակերտների պատսպարում, հաշվառում, ինչպես նաև հետախուզական, փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքներ, առաջին օգնության ցուցաբերում տուժածներին:
Հիմնականում բոլոր կազմավորումներն իրենց առջև դրված խնդիրները կատարեցին լավ և բարձր պատասխանատվությամբ:
Հատուկ տակտիկական ուսումնավարժանքի ավարտից հետո ամփոփվեցին արդյունքները, մատնանշվեցին առկա թերությունները և առաջարկվեցին համապատասխան լուծումներ:
Հատուկ տակտիկական ուսումնավարժությունը գնահատվեց «լավ»: