Հաստատվել է կորոնավիրուսի 347 նոր դեպք, մահացել է 20 մարդ
Դեկտեմբերի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 342 115 դեպք, որոնցից 324 224-ն` առողջացած: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8652 պացիենտ, հայտնում են ԱՆ-ից:
Այսպիսով` երեկ կատարվել է 6416 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 347 նոր դեպք: Ունենք 1208 առողջացած, 20 մահվան դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7767 մահվան դեպք է արձանագրվել:
Կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1464 է:
Մեկ օրում Հայաստանում մահացել է 20 կորոնավարակակիր:
Ընդհանուր՝ կատարվել է 2433927 թեստավորում: