Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը ժամանակավորապես դադարեցնում է քաղաքացիների սպասարկման գրասենյակի աշխատանքը
Կորոնավիրուսի վարակի տարածման ծավալները կանխելու նպատակով
Հաղորդագրության մեջ ասվում է. ՛՛Խնդրում ենք այցելել Ծառայություն՝ ելնելով բացառապես խիստ անհրաժեշտությունից:
Քաղաքացիների համար կգործեն Ծառայության Թեժ գծի 060-713-435 և Տեղեկատուի 060-713-500 հեռախոսահամարները:
Դիմումները, բողոքները, հարցումները և Ծառայությանը հասցեագրված այլ փաստաթղթերը կարող են ուղարկվել բացառապես www.e-request.am էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով:
Հայցում ենք ձեր ներողամտությունը՛՛:


