Դուբայի օդանավակայանը դադարեցրել է բոլոր թռիչքները
Դուբայի օդանավակայանը դադարեցրել է բոլոր թռիչքները՝ «մինչև հետագա ծանուցումը»:
Օդանավակայանի պաշտոնական հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Ուղևորներին խորհուրդ է տրվում չգնալ օդանավակայան և չվերթների մասին տեղեկությունները ճշտել իրենց ավիաընկերություններից»:
Նշենք, որ պատճառը Իրանի վրա ամերիկաիսրայելական հարձակումներն են:


