շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Հարևանները արդեն քանի ամիս ա սիրուն խուճապ են քցում ուզած պահի». Սամվել Մարտիրոսյան

«Հարևանները արդեն քանի ամիս ա սիրուն խուճապ են քցում ուզած պահի». Սամվել Մարտիրոսյան

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Միգուցե արժի մտածել, որ էն հին ձեւերը չեն աշխատում։ Ու ամեն մի ռումբի մասին ահազանգին զանգվածային տարհանումներ ով, հանրային քաոսով պատասխանելը լավ մեթոդ չէ։ Հարեւանները արդեն քանի ամիս ա սիրուն խուճապ են քցում ուզած պահի։

Հ.Գ. Զուտ նշեմ, որ ահաբեկիչները սովորաբար ռումբ տեղադրում են լուռ։ Ու պայթյունից հետո են հայտնում։ Պատմականորեն քիչ դեպքեր են եղել, երբ իրական ռումբի մասին նախօրոք հայտնվել է։

Հիմնականում դա իռլանդացի ու բասկ անջատողականներին էին անում։ Ու իրենք կոնկրետ հայտնում էին, որ իրենք են տեղադրել ռումբը եւ պայթեցնում էին տարհանումից հետո։ Դա իրենց պայքարի ձեւն էր, այն էլ ոչ ամբողջ պայքարի ընթացքում։

Հ.Հ.Գ. Ես չունեմ ապացույց, որ հարեւաններն են սրա հետեւը կանգնած։ Սա իմ վարկածն է։ Ամեն դեպքում, էական չէ ողջ ասածիս համար։

Հ.Հ.Հ.Գ. ռումբի մասին հայտնում են ոչ զանգով։ Դրա համար գտնելը գրեթե անհնարին է»։

  • Կիսվել: