կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
«Հանրապետությունը» դժգոհ է, որ Ամիրյան փողոցը Պապ թագավորի անվամբ կոչելու հարցը իրենց հետ չի քննարկվել

«Հանրապետությունը» դժգոհ է, որ Ամիրյան փողոցը Պապ թագավորի անվամբ կոչելու հարցը իրենց հետ չի քննարկվել

Երևանի ավագանու այսօրվա՝ ապրիլի 21–ի նիստում «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանն առաջարկեց օրակարգից հանել Ամիրյան փողոցը Պապ թագավորի անունով անվանակոչելու հարցը։

Նա, մասնավորապես, նշեց. «Այս դահլիճում քննարկվել է այդ թեման և գրեթե կոնսենսուսային որոշում է կայացվել, որ Ամիրյան փողոցի անվանափոխումը պետք է լինի բոլոր խմբակցությունների հետ նախապես քննարկված կոնսենսուսային որոշում։ Էլ չասեմ, որ «Ակտիվ քաղաքացի» հարթակում 30 կարծիքից 5–ը բացասական է, 25-ը՝ դրական, մինչդեռ  նախորդ նախագծերի համար առնվազն 100 ակտիվ քաղաքացու քննարկում էինք ակնկալում։ Այս դեպքում դա չկա։

Ամենևին դեմ չլինելով Պապ թագավորի անվանը, չքննարկված է խմբակցությունների հետ բերված նախագիծը, այնինչ այս դահլիճում ձեր կողմից նաև հնչել է, որ Ամիրյան փողոցի անվանափոխումը պետք է լինի կոնսենսուսային որոշում։

Էլ չասեմ, որնախագիծը բերվել է հրատապով և խմբակցությունները չեն հասցրել նույնիսկ իրար մեջ գան կոնսենսուսային որոշման»։

Նախագծի հեղինակ «Ազգային առաջընթաց» խմբակցությունից Հայկ Գրիգորյանն ասաց, որ դեմ չէ քննարկմանը, սակայն հիշեցրեց, որ առաջին անգամ չէ, որ նախագիծը բերվում է ավագանու օրակարգ. «Այն ժամանակ այս նույն խոսակցություն էր, դրա համար էլ ես այն ժամանակ հանեցի օրակարգից, որպեսզի քննարկվի։ Բայց անցել են ամիսներ. և այդքան շահագրգիռ մարդիկ եթե կային այս հարցով, իրենք երբևէ որևէ ձևով, որևէ տեսքով չեն արձագանքել քննարկմանը։ Կարծում եմ՝ երեք ամիս անց նույն բանն է լինելու»։

Ի վերջո, հարցը հանվեց օրակարգից։

  • Կիսվել: