Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն
Հանրապետության տարածքում հունվարի 28-ի գիշերը, 29-31-ն առանձին շրջաններում, 27-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք։ Հունվարի 28-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հյուսիս-արևմտյան է՝ 2-5 մ/վ, 27-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-18 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունվարի 28-ի գիշերը 5-6 աստիճանով կնվազի։
Երևանում հունվարի 27-ին սպասվում է ձյուն: Հունվարի 28-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 29-31-ին հնարավոր է թույլ ձյուն։
Միջերկրական ծովից հերթական ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հունվարի 27-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում և Վայոց ձորում՝ ինտենսիվ։ Հանրապետության առանձին վայրերում կդիտվի քամու ուժգնացում 15-18 մ/վրկ, լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։