ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Հանրապետության հրապարակին կից տաղավարն ապամոնտաժվել է

Հանրապետության հրապարակին կից տաղավարն ապամոնտաժվել է

Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը տեղեկացրել է Հանրապետության հրապարակին կից՝ Վազգեն Սարգսյան փողոցում տեղադրված տաղավարն ապամոնտաժելու մասին:

«Տնտեսավարողի հետ վարած բանակցությունները հաջողությամբ պսակվեցին։ Երկար տարիներ անց երեկ վերջապես ապամոնտաժվեց Հանրապետության հրապարակին կից՝ Վազգեն Սարգսյան փողոցում տեղադրված տաղավարը: Այսպես հետևողականորեն, ջանասիրաբար, մայթ առ մայթ, այգի առ այգի, թուփ առ թուփ, միլիմետր առ միլիմետր հանրությանն ու համայնքին ենք վերադարձնելու իր սեփականությունը, իր տարածքը»,- տեղեկացրել է Ավետ Պողոսյանը։

 

 

 
 

  • Կիսվել: