կիրակի, հունիս 14
14 / 6 / 2026
Փրկարարներն իրականացրել են ապամոնտաժման աշխատանքներ. կանխվել է վտանգը

Փրկարարներն իրականացրել են ապամոնտաժման աշխատանքներ. կանխվել է վտանգը

Փետրվարի 2-ին, ժամը 15։32-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Զ. Անդրանիկ պողոտայի շենքերից մեկի տանիքից երկաթե ճաղավանդակը թուլացել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ. ճաղավանդակն ապամոնտաժելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի, Ծաղկաձորի հենակետի օպերատիվ խմբերը և մեկ ավտոսանդուղք:

Պարզվել է, որ Կենտրոն թաղամասի շենքերից մեկի տանիքից կախված է երկաթե ճաղավանդակ:

Փրկարարներն ապամոնտաժել են ճաղավանդակը:

 

  • Կիսվել: