երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Հայաստանի ամբողջ տարածքում անցկացվում է համապետական ծառատունկ

Հայաստանի ամբողջ տարածքում անցկացվում է համապետական ծառատունկ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ մայիսի 7-ին Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում անցկացվում է համապետական ծառատունկ:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է, որ ծառատունկի ընթացքում Լոռու («Տաշիրի անտառտնտեսություն» մասնաճյուղ), Արագածոտնի («Արագածոտնի անտառտնտեսություն») և Սյունիքի («Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղ) մարզերում կտնկվի շուրջ 15 հա անտառ։

Համապետական ծառատունկին մասնակցում են նաև հասարակական և մասնավոր հատվածի տարբեր կազմակերպություններ և անհատ  քաղաքացիներ: Մասնակիցները Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից ստանում են անվճար տնկիներ:

․

Տնկվելու է 5000 տնկի:

  • Կիսվել: