երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
Գյումրիում որոնում են 2 օտարերկրացու, կասկածվում են անչափահաս տղաներին առաջարկություններ անելու մեջ

Գյումրիում որոնում են 2 օտարերկրացու, կասկածվում են անչափահաս տղաներին առաջարկություններ անելու մեջ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ արդեն մի քանի օր է ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շիրակի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները փնտրում են 2 օտարերկրացու։

Վերջիններս կասկածվում են տևական ժամանակ Գյումրիում հիմնականում անչափահաս տղաներին թմրանյութ հյուրասիրելու մեջ։

Սեպտեմբերի 20-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ահազանգ է ստացվել Գյումրիի բնակիչ 45-ամյա Արմինե Գ․-ից, ով հայտնել է, որ Գյումրի քաղաքի Շինարարների փողոցում գտնվող ժողովրդին հայտնի հուշարձանի մոտ 2 օտարերկրացի քաղաքացիներ իր 8-ամյա տղային առաջարկել են թմրամիջոց։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: