երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Գյումրիում հրդեհ է բռնկվել

Գյումրիում հրդեհ է բռնկվել

Սեպտեմբերի 4-ին, ժամը 16։14-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մատնիշյան փողոցում՝ դպրոցի հարևանությամբ, այրվում է տուն: Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկու տների տանիքներում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:05-ին, մարվել՝ 17:30-ին: Այրվել են երկու տների տանիքների փայտե կառուցատարրերից մոտ 90 քմ հատվածը և ջերմահարվել է մոտ 60 քմ տարածք»,- ասվում է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: