երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Գյումրիում ավիացիոն ներկման անգար կկառուցվի. հայտարարվել է մրցույթ

Գյումրիում ավիացիոն ներկման անգար կկառուցվի. հայտարարվել է մրցույթ

«Տոն-Թեքնիքս» ՍՊԸ-ն Գյումրու «Շիրակ» օդանավակայանի տարածքում հայ-նիդեռլանդական ներդրումային ծրագիր է իրականացնում, որի նպատակն է ստեղծել Airbus A320, Boeing 737 ընտանիքների և բիզնես ջեթերի դասի համար նախատեսված ներկման անգար:

Ծրագիրը ուղղված է Հայաստանի ավիացիոն միջազգային ցուցանիշը բարձրացնելուն, երկիրը միջազգային օդային տարանցիկ հաբ դարձնելուն և Գյումրիի օդանավակայնին նոր շունչ տալուն: Կատարվելու են նաև սոցիալական և կրթական ծրագրեր, մարզի բնակչության շրջանում որակյալ ավիացիոն կադրերի պատրաստման նպատակով:

Ծրագրի շրջանակում պատվիրատու «Տոն-Թեքնիքս» ՍՊԸ-ն հայտարարում է Airbus A320, Boeing 737 ընտանիքների և բիզնես ջեթերի դասի համար նախատեսված ներկման անգարի նախագծի հարցման ընթացակարգ, որի մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ:

  • Կիսվել: