կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Գոշ գյուղում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ծառին և արգելափակվել ցեխակույտի մեջ

Գոշ գյուղում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ծառին և արգելափակվել ցեխակույտի մեջ

Մարտի 27-ին, ժամը 16։45-ին Տավուշ մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոշ գյուղում՝ լճի մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ծառին և արգելափակվել ցեխակույտի մեջ․ տուժածներ չկան։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Փրկարարները «Jeep Grand Cherokee» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

  • Կիսվել: