երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Գործարկվել է պետական աջակցության ծրագրերի իրազեկման հարթակը

Գործարկվել է պետական աջակցության ծրագրերի իրազեկման հարթակը

Գործարկվել է պետական աջակցության ծրագրերի իրազեկման հարթակը, որում ներկայացված են տվյալ պահին հասանելի պետական աջակցության բոլոր ծրագրերը։ Այն հնարավորություն է տալիս քաղաքացուն մեկ հասցեում հեշտությամբ ծանոթանալ պետաջակցության բոլոր ծրագրերի՝
 
✅ բովանդակությանը,
✅ դիմելու կարգին,
✅ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին։
 
Ինչպես տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից՝ իրազեկման հարթակը հասանելի է https://irazekum.am/ հասցեով, ինչպես նաև Irazekum / State programs անվամբ հեռախոսային հավելվածի տեսքով։ Բաժանորդագրվելով Irazekum հարթակին՝ քաղաքացին ինքնաշխատ եղանակով կտեղեկացվի իրեն հետաքրքրող ոլորտներում նոր ծրագրերի ի հայտ գալու կամ գործող ծրագրերում պայմանների բարելավման մասին։

  • Կիսվել: