Գնացի Երևանյան լիճ, տեխնիկական հսկողության կազմակերպությունից մարդ չկար, ծառի հետևո՞ւմ էր. Սարգսյանը՝ ոլորտի պատասխանատուին
Քաղաքապետարանում գործակարգավորական նիստի ժամանակ քաղաքապետն անդրադարձավ նաև Երևանյան լճի տարածքի մաքրման աշխատանքներին:
«Ինքս գնացել եմ Երևանյան լիճ, մաքրողը այնտեղ հավաքում էր, ուզում եմ հասկանալ՝ ինչ ուսումնասիրություն եք այնտեղ իրականացնում, էլի հողի ուժն են նայո՞ւմ»,- ասաց Սարգսյանը և հավելեց, որ տեխնիկական հսկողության մրցույթ հաշված կազմակերպությունից այնտեղ մարդ չկար:
«Այդ ինչպե՞ս են ծավալ հաշվում, եթե մարդ չկար, ծառի հետևո՞ւմ է եղել։ Ինքը այնտեղ պետք է լինի անկախ ամեն ինչից, այդ մրցույթի պաճառով 10 օր չենք կարողացել սկսել մաքրության աշխատանքները»,- ասաց քաղաքապետը։