երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Գիտնականները հայտնաբերել են հակամարմին, որն ունակ Է չեզոքացնելու կորոնավիրուսը

Գիտնականները հայտնաբերել են հակամարմին, որն ունակ Է չեզոքացնելու կորոնավիրուսը

CR3022 հակամարմինը, որը չեզոքացնում Է SARS վիրուսը, շատ ակտիվորեն Է միանում նաեւ 2019-nCoV վիրուսին: Այս մասին հայտնում է TASS-ը։

Այդ մասին ասված է հոդվածում, որը հրապարակվել է bioRxiv Էլեկտրոնային գիտական գրադարանում:
 
Չինացի մոլեկուլյար կենսաբանները պարզել են, որ այն հակամարմիններից մեկը, որոնք հայտնաբերվել էին 2003 թվականի ոչ տիպական թոքաբորբի համաճարակի ժամանակ, կարող է չեզոքացնել Չինաստանում եւ մի շարք այլ երկրներում թոքաբորբի ընթացիկ բռնկում հարուցած վիրուսը: Ըստ որում, ինչն ուշագրավ Է, m396 եւ CR3014 ավելի հզոր հակամարմինները չեն հակազդել վիրուսին, ինչը վկայում Է սպիտակուցի եզակի կառուցվածքի մասին, որի միջոցով նոր ախտածինը վարակում Է մարդու բջիջները։
 
Այս հայտնագործությունն, ինչպես գրում են Ուհանի Վիրուսաբանության ինստիտուտի եւ Շանհայի (Չինաստան) Ֆուդան համալսարանի գիտնականները, թույլ Է տալիս հուսալ, որ CR3022 նյութը, նոր կորոնավիրուսի հետ միանալու ունակ այլ հակամարմինների հետ համակցությամբ թույլ կտա բավականին արագ ստեղծել առաջին գործուն միջոցներն այդ տեսակի թոքաբորբի բուժման եւ համաճարակի դադարեցման համար։

  • Կիսվել: