շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Գիշերը Մեծամորի Մայիսյան գյուղում մի խումբ մարդիկ անխնա ծեծել են միմյանց. դանակահարված երիտասարդի են տեղափոխել հիվանդանոց

Գիշերը Մեծամորի Մայիսյան գյուղում մի խումբ մարդիկ անխնա ծեծել են միմյանց. դանակահարված երիտասարդի են տեղափոխել հիվանդանոց

ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ վիճաբանություն, ծեծկռտուք է եղել Մեծամորի Մայիսյան գյուղում։

Երեկ գիշեր մարտաֆիլմ հիշեցնող վիճաբանություն է եղել Մեծամորի Մայիսյան գյուղում։ Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ իրավապահների խումբ են ուղարկել գյուղ՝ արյունահեղությունը կանխելու համար։

Ըստ համայնքի բնակիչների՝ գյուղի երկու բնակիչներ վիճել են, ու սկսվել է կռիվ, ինչի ժամանակ 1994 թվականին ծնված երիտասարդը հանել է դանակը ու սկսել անխնա դանակահարել գյուղի 1990 թվականին ծնված բնակչին։

Իրավապահները հասել են դեպքի վայր ու դանակահարվածին շտապ տեղափոխել են հիվանդանոց։ Դանակահարողին փնտրում են։

  • Կիսվել: