շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Գեղարքունիքում կորոնավիրուսի դեմ առաջին դեղաչափ է ստացել 10 639, երկրորդ դեղաչափ՝ 5597 քաղաքացի

Գեղարքունիքում կորոնավիրուսի դեմ առաջին դեղաչափ է ստացել 10 639, երկրորդ դեղաչափ՝ 5597 քաղաքացի

Գեղարքունիքի մարզի առողջապահական հիմնարկներում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի առաջին դեղաչափ է ստացել 10639, երկրորդ դեղաչափ՝ 5597 քաղաքացի: Այս մասին տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից:

«ԱստրաԶենեկա» պատվաստանյութի առաջին եւ երկրորդ դեղաչափերով պատվաստվել է 4227 քաղաքացի, «Սպուտնիկ-Վի»-ով՝ 7902, «Կորոնավակ»-ով՝ 4107 քաղաքացի:

Վերը նշված պատվաստանյութերով պատվաստումները կարող են իրականացվել 18 եւ բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:

Պատվաստումներն իրականացվում են մարզի առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում: Պատվաստումների գործընթացը շարունակվում է։

  • Կիսվել: