ՌԴ-ն չի արձագանքի իր դեմ տրիբունալ ստեղծելու ԵՄ-ի ցանկությանը. Կրեմլ
Կրեմլը մտադիր չէ արձագանքել ԵՄ որոշ երկրների՝ «հակառուսական տրիբունալ» ստեղծելու ցանկությանը։ Այս մասին ՏԱՍՍ-ի հարցին ի պատասխան հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք դրան չենք արձագանքում»,- մշել է նա։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի Լվով քաղաքում կայացել է Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը՝ Ուկրաինայի դեմ հանցագործությունների համար Ռուսաստանի Դաշնության համար հատուկ տրիբունալի ստեղծման հարցով։ Կոալիցիան քաղաքական հավանություն է տվել հատուկ տրիբունալի ստեղծմանը, մայիսի 9-ին հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ-ն։