ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
 Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունները բերվել են բարձր պատրաստականության ռեժիմի

Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունները բերվել են բարձր պատրաստականության ռեժիմի

Պայմանավորված սահմանին տիրող լարվածությամբ՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի հրամանով փրկարար ծառայության Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունները բերվել են բարձր պատրաստականության ռեժիմի՝ անհրաժեշտության դեպքում արձագանքելու համար։ Փրկարար ծառայությունն անցնել է ուժեղացված ծառայության։

 

Իրավիճակին տեղում ծանոթանալու համար մեկնարկել են նախարար Արմեն Փամբուխչյանի այցերն իրադարձությունների էպիկենտրոն:

 

  • Կիսվել: