ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
ԻՀՊԿ-ն Իսրայելին աջակցելու կասկածով 16 անձի է ձերբակալել

ԻՀՊԿ-ն Իսրայելին աջակցելու կասկածով 16 անձի է ձերբակալել

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն Իսրայելին աջակցելու կասկածանքով իրանական Լուրեստան գավառում ձերբակալել է 16 անձի, հաղորդում է Tasnim գործակալությունը։

Ըստ հաղորդագրության` ձերբակալված անձինք իրենց գործողություններով համացանցում խուճապ էին տարածում և փորձում էին թուլացնել իրանցի ժողովրդի միասնականությունը։

Գործակալությունը նշում է, որ համացանցում ցանկացած գործողություն, որ միտված է Իսրայելի նպատակների իրագործմանը, ինչպես նաև կեղծ լուրերի ու տեղեկությունների տարածումը, կարժանանա երկրի իրավապահ մարմինների ուշադրությանը։

Ավելի վաղ Իրանի կապի նախարարությունը հաստատել էր, որ որոշում է կայացվել համացանցից օգտվելու ժամանակավոր սահմանափակումներ մտցնել՝ Իսրայելի հարձակումները կանխելու համար։

  • Կիսվել: