ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
 ՔՊ–ականները Փաշինյանի պահվածքը չեն հասկացել․ «Հրապարակ»

ՔՊ–ականները Փաշինյանի պահվածքը չեն հասկացել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ թիմը շատ անհանգիստ է իր առաջնորդի պահվածքով ու առողջությամբ: Նա ակնհայտորեն գունատ է, նյարդային, նիհարած եւ ընկճված տեսք ունի: Իսկ երեկ օրենսդիրի ամբիոնի մոտ այնքան անադեկվատ էր, որ ՔՊ-ականները չէին հասկանում` Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի՞ց է այդքան նյարդային, թե՞ Թուրքիա այցով է անհանգիստ:

2024-ի բյուջեի կատարողականի եզրափակիչ ելույթում նա անհավանական, մարդկային ուղեղի մեջ չտեղավորվող մի շարք հայտարարություններ արեց, որ անգամ ՔՊ-ականներն էին շիվարել: Ասաց. «Մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ գտել ենք Հայաստանի Հանրապետությունը», «Մենք այսօր որպես պետություն ավելի անկախ ենք, քան երբեւէ, ավելի ինքնիշխան ենք, քան երբեւէ, ավելի պետություն ենք, քան երբեւէ»։

Իսկ կուլմինացիան, անշուշտ, այն միտքն էր, որ ինքը ՀՀ լիարժեք վարչապետ է դարձել 2022թ. հոկտեմբերի 6-ին, երբ Պրահայում Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում։ Փորձեց մանիպուլացնել` ոչ թե ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում, այլ ճանաչել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Իսկ մինչ այդ ինքը «ֆորպոստային» երկրի ղեկավար էր։

Ի դեպ, այնքան են օրենքը խախտել, որ ԱԺ կանոնակարգի խախտումը սրանց դեպքում ամենաանմեղ բանն է, եւ չեն էլ նկատում: Երեկ ԱԺ նախագահը ոտնահարեց «ԱԺ կանոնակարգ» օրենքը, Փաշինյանի 30 րոպեանոց ելույթը չընդհատեց: Իսկ երբ օրենքով ընդմիջման ժամ սկսվեց, անգամ հարկ չհամարեց ձեւական խնդրել պատգամավորներին, որպեսզի օգտագործեն նաեւ ընդմիջման ժամից 15 րոպե»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: