Գեղարքունիքի, Շիրակի և Վայոց ձորի մարզերում կառուցվելու են մոդուլային 5 դպրոցներ
ՀՀ կառավարության որոշմամբ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը պահուստային ֆոնդից 500 մլն դրամ գումար է հատկացվել` մարզային բնակավայրերում մոդուլային 5 դպրոցի կառուցման նպատակով: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
Նոր մոդուլային դպրոցները կկառուցվեն Գեղարքունիքի, Շիրակի և Վայոց ձորի մարզերի հետևյալ բնակավայրերում.
ՀՀ Գեղարքունիքի մարզ` «Ջիլի միջնակարգ դպրոց», ՀՀ Շիրակի մարզ` «Արեգնադեմի միջնակարգ դպրոց», «Կապսի միջնակարգ դպրոց», ՀՀ Վայոց ձորի մարզ` «Չիվայի միջնակարգ դպրոց», «Գոմքի միջնակարգ դպրոց»:
Դպրոցներից յուրաքանչյուրի շինարարական աշխատանքները սկսելու համար նախատեսված է 100 մլն դրամ: Գումարը կհատկացվի ՀՀ քաղաքաշինության կոմիտեին՝ շինարարական աշխատանքների իրականացման համար:
Գեղարքունիքի, Շիրակի և Վայոց ձորի մարզերում կառուցվելու են մոդուլային 5 դպրոցներ

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության որոշմամբ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը պահուստային ֆոնդից 500 մլն դրամ գումար է հատկացվել` մարզային բնակավայրերում մոդուլային 5 դպրոցի կառուցման նպատակով: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
Նոր մոդուլային դպրոցները կկառուցվեն Գեղարքունիքի, Շիրակի և Վայոց ձորի մարզերի հետևյալ բնակավայրերում.
ՀՀ Գեղարքունիքի մարզ` «Ջիլի միջնակարգ դպրոց», ՀՀ Շիրակի մարզ` «Արեգնադեմի միջնակարգ դպրոց», «Կապսի միջնակարգ դպրոց», ՀՀ Վայոց ձորի մարզ` «Չիվայի միջնակարգ դպրոց», «Գոմքի միջնակարգ դպրոց»:Դպրոցներից յուրաքանչյուրի շինարարական աշխատանքները սկսելու համար նախատեսված է 100 մլն դրամ: Գումարը կհատկացվի ՀՀ քաղաքաշինության կոմիտեին՝ շինարարական աշխատանքների իրականացման համար:
Նախագծի ներկայացման ժամանակ ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը հիշեցրել է, որ Կառավարության նախորդ նիստում գումար էր հատկացվել մոդուլային 15 դպրոցի և 10 մանկապարտեզի կառուցման համար: Մայիսի 13-ին հաստատված որոշմամբ՝ կապահովվի «Փոքրաքանակ երեխաներով համալրված դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» ծրագրի ամբողջականությունը:
Վահրամ Դումանյանը նաև ընդգծել է, որ կրթության ոլորտի զարգացումը Կառավարության ռազմավարական ուղղություններից է, և այդ ոլորտում պետական ներդրումները լինելու են շարունակական:
«Կառավարությունը հաստատակամ է գիտակրթական ոլորտում շոշափելի արդյունքների հասնելու համար անել առավելագույնը»,- փաստել է Վահրամ Դումանյանը:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսքով` նորակառույց դպրոցներում նախորդ տարիներին օգտագործված գույքը նորից օգտագործելու պրակտիկան պետք է բացառվի: