ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Գեղարքունիքի մարզում ողբերգական ավտովթարից մահացածի, վիրավորի և մյուս ավտոմեքենաների վարորդների ինքնությունը պարզվել է

Գեղարքունիքի մարզում ողբերգական ավտովթարից մահացածի, վիրավորի և մյուս ավտոմեքենաների վարորդների ինքնությունը պարզվել է

Քրեական վարույթի նախաձեռնության շրջանակում պարզվել է օգոստոսի 3-ին Գեղարքունիքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի, վարորդների և վիրավորի ինքնությունը։

Պարզվել է՝ Lexus-ը վարել է Արարատի մարզի բնակիչ՝ 42-ամյա Արման Միքայելյանը։ Վերջինս ավտոմեքենայով բախվել է ճանապարհի աջ կողմում գործող «Քյավառ Նաիրի» ՍՊԸ-ին պատկանող ավտոգազալցակայանում լիցքավորվող, Կոտայքի մարզի բնակիչ՝ 44-ամյա Լևոն Խոջոյանին պատկանող Opel մակնիշի և դարձյալ կայանված ու այդ պահին լիցքավորվող, Երևանի բնակիչ՝ 26-ամյա Գոռ Սարգսյանին պատկանող Volkswagen մակնիշի ավտոմեքենաներին։ Վթարի հետևանքով Lexus-ի վարորդ Ա. Միքայելյանը տեղում մահացել էր, իսկ նրա ուղևոր՝ Արարատի մարզի բնակիչ, 44-ամյա Գնել Հարությունյանը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Սևան» ԲԿ, որտեղից էլ՝ Երևանի հիվանդանոցներից մեկը։

Օգոստոսի 3-ին Գեղարքունիքի  մարզում Սևանի վարչական տարածքում տեղի ունեցած Lexus-ի մասնակցությամբ ողբերգական ավտովթարի պահը։

 

 

  • Կիսվել: