չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Գեղարքունիքի մարզում 21-ամյա վարորդը ВАЗ 21101-ով մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է փոսում. կա վիրավոր

Գեղարքունիքի մարզում 21-ամյա վարորդը ВАЗ 21101-ով մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է փոսում. կա վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում, գրում է shamshyan.com-ը:

Ժամը 17::50-ի սահմաններում Սևանի բնակիչ, 21-ամյա Կարեն Հակոբյանը Երևան-Իջևան ավտոճանապարհից դեպի Սևան քաղաքի Ֆրանսիական հրապարակ տանող ճանապարհահատվածում իր վարած ВАЗ 21101 մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, ընկել աջակողմյան հատվածում առկա փոսի մեջ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Կ. Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ:շ

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

  • Կիսվել: