Գեղարքունիքի մարզպետը ստացավ կորոնավիրուսի դեմ պատվաստման երկրորդ չափաբաժինը
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այսօր կորոնավիրուսային համավարակի կանխարգելման նպատակով ստացել է պատվաստման երկրորդ չափաբաժինը
Մայիսի 3-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը և մարզպետարանի մի շարք աշխատակիցներ Գավառի պոլիկլինիկայում ստացան կորոնավիրուս համավարակի դեմ պատվաստման երկրորդ չափաբաժինը:
Ինչպես տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունից՝ պատվաստումների գործընթացը մարզում ընթանում է բնականոն հունով:
Հունիսի 2-ի դրությամբ մարզում պատվաստվել է 3444 քաղաքացի: Դրանցից 1483-ը պատվաստվել են «ԱստրաԶենեկա»,1497 քաղաքացի՝ «Սպուտնիկ V», իսկ 464-ը՝ «Կորոնավակ» պատվաստանյութով:




27
3 կիսում
Հավանել
Մեկնաբանել
Կիսվել