չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Գազամատակարարման պլանային ընդհատումներ՝ Իջևանում և Կապանում

Գազամատակարարման պլանային ընդհատումներ՝ Իջևանում և Կապանում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 2-ին ժամը 09․00-ից մինչև ժամը 18․00-ն կդադարեցվի Տավուշի մարզի Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցի գազասպառողների, տարբեր նշանակության հանրային օբյեկտների, «Ինամուր», «Առամնա» և «Արթվարդ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, Սյունիքի մարզի Կապան քաղաքի Լեռնագործներ և Շինարարներ թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը:

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:

  • Կիսվել: