շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Գայ գյուղի Գորկու 2-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Գայ գյուղի Գորկու 2-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ օգոստոսի 30-ին, ժամը 03:58-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գայ գյուղի Գորկու 2-րդ փողոցի տներից մեկում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռկվել է տներից մեկի բակում գտնվող խորդանոցում (մոտ 80 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:35-ին, մարվել՝ 05:10-ին: Այրվել է խորդանոցի մոտ 50 քմ հատվածը և տնտեսական իրեր:

  • Կիսվել: