կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Գավառ քաղաքի Հացառատ թաղամասում մաքրվում է Գավառագետի հունը

Գավառ քաղաքի Հացառատ թաղամասում մաքրվում է Գավառագետի հունը

Վերջին օրերի ընթացքում Գավառի համայնքապետարանի բյուջեից տրամադրած միջոցների հաշվին Գավառ քաղաքի Հացառատ թաղամասում մաքրվում է Գավառագետի հունը։ Ինչպես հայտնում են Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, այդ նպատակով տեղական բյուջեից հատկացվել է 3 միլիոն 784 հազար դրամ։

«Նախաձեռնությունը և մաքրման աշխատանքների իրականացումը շատ կարևոր են, տեղին ու ժամանակին։
Կուտակված տիղմի հետևանքով բարձրացել է Գավառագետի հունը, ինչից էլ խոնավանում են շրջակա շինություններն ու ցանքերը՝ անհաղթահարելի վիճակ ստեղծելով բազմաթիվ տնտեսությունների համար։

Մաքրման աշխատանքներից հետո, երբ գետի հունը ցածրացել է, արդեն ցանքերն ու շինությունները հետզհետե ազատվում են փչանալու և քայքայվելու վտանգից»,- ներկայացրել են Գավառի Հացառատ թաղամասի բնակիչները։

Մաքրման աշխատանքներն իրականացնում են ԹԻՎ 28 ՇՄՇ մասնագետները։ Աշխատանքները շարունակվելու են նաև առաջիկա օրերի ընթացքում։

  • Կիսվել: