Ազատության հրապարակը մաքրվում է մեքենաների, հեծանիվների վարձույթից, տարբեր զվարճանքի աքսեսուարներից. քաղաքապետարան
Ազատության հրապարակը մաքրվում է մեքենաների, հեծանիվների վարձույթից, տարբեր զվարճանքի աքսեսուարներից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է
Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը:
՛՛Նման գործունեությամբ զբաղվողները նախապես զգուշացվել էին, որ հուլիսի 1-ից այլևս չեն կարողանա գործունեություն ծավալել հրապարակում:
Ճիշտ է, որոշ մարդիկ ստուգայցն ավարտելուց հետո դեռ փորձում են շարունակել գործունեությունը, բայց դա երկար չի տևի՛՛,-նշել է նա:

