կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Գարնանային ծառատունկի նախապատրաստական աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են (տեսանյութ)

Գարնանային ծառատունկի նախապատրաստական աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են (տեսանյութ)

Ապրիլի 27-ին Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ կիրականացվի գարնանային ծառատունկ, հայտնում են ՇՄՆ-ից:
 
«Ծառատունկն իրականացվելու է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Տաշիրի, Սյունիքի և Հրազդանի անտառտնտեսություն մասնաճյուղերում։
 
Տնկվելու են հացենի, թեղի և սոճի տեսակի տնկիներ։
 
Տեղեկացնենք, որ տնկիների ձեռքբերումը, և թե՛ ծառատունկի նախապատրաստական ու լոգիստիկ աշխատանքներն իրականացվել են բացառապես Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի սեփական տնկարանների և ռեսուրսների հաշվին։
 
Հարգելի քաղաքացիներ, ծառատունկին կարող են մասնակցել մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, որոնց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից կտրամադրվեն անվճար տնկիներ և կնախանշվեն այն տարածքները, որտեղ իրականացվելու է համապետական ծառատունկը:
 
Ակնկալում ենք ակտիվ մասնակցություն։
 
Տեսանյութը՝ Հրազդանի անտառտնտեսություն մասնաճյուղի տարածքից»,-ասված է հաղորդագրության մեջ։
 

  • Կիսվել: