կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Գագիկ Սուրենյանը հայտնել է վաղը եղանակի հանկարծակի փոփոխության մասին

Գագիկ Սուրենյանը հայտնել է վաղը եղանակի հանկարծակի փոփոխության մասին

«Ինչ անելու եք, այսօր արեք, վաղը մութ է և ցուրտ»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Նշենք, որ ըստ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի՝ հանրապետության տարածքում այսօր և մարտի 11-ին առանձին շրջաններում, 10-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան և թաց ձյան տեսքով։ Մարտի 12-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

 

Հաղորդագրության համաձայն` քամին կլինի արևմտյան` 2-6 մ/վ, այսօր առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վրկ արագությամբ:

 

Օդի ջերմաստիճանը մարտի 12-13-ին կբարձրանա 5-6 աստիճանով։

Երևանում այսօր գիշերը և ցերեկային ժամերին քաղաքի առաձին հատվածներում սպասվում են կարճաև տեղումներ, 9-ի երեկոյան ժամերին, 10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Մարտի 11-ի ցերեկը, 12-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

  • Կիսվել: