Գաբրիել Բալայանը վարակվել է կորոնավիրուսով
ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին այսօր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստուիմ հայտարարեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Նա նշեց, որ այսօրվա նիստին պետք է լիներ նաեւ փոխնախարար Գաբրիել Բալայանը։
«Նա հիվանդ է, հարգելի, տեղյակ եք: Առողջություն մաղթենք մեր գործընկերոջը: Այս հիվանդությունը բոլորիս դուռը ծեծում է ոնց որ թե: Հաջող նաեւ ընթացք ունենք, առողջացածները գնալով շատանում են եւ դա ազգային իմունիտետի ավելացման հնարավորություն է տալիս: Կորոնավիրուսի ընթացքն ամբողջ աշխարհում նույն տրամաբանության շրջանակներում է»,-ասաց նա:


