կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Աշխարհի գավաթ․ Շանթ Սարգսյանը և Գաբրիել Սարգսյանը կխաղան թայ-բրեյք

Աշխարհի գավաթ․ Շանթ Սարգսյանը և Գաբրիել Սարգսյանը կխաղան թայ-բրեյք

Հնդկաստանում շարունակվող ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի չորրորդ փուլի երկրորդ պարտիաներում ևս Հայաստանը ներկայացնող երկու գրոսմայստերները ոչ-ոքի խաղացին։

Շանթ Սարգսյանը սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի գրանցեց գերմանացի գրոսմայստեր Ֆրեդերիկ Սվանեի հետ, որը նախորդ խաղափուլում պայքարից դուրս էր թողել աշխարհի գործող չեմպիոն, հնդիկ Գուկեշ Դոմարաջուին:

Գաբրիել Սարգսյանը սպիտակ ֆիգուրներով խաղաղ դաշն կնքեց ԱՄՆ-ն ներկայացնող գրոսմայստեր Ավոնդեր Լիանգի հետ:

Այս մրցամարտերի առաջին պարտիաներում ևս հաղթող չէր եղել։ Հաղթողները կորոշվեն նոյեմբերի 13-ին՝ արագ և կայծակնային շախմատի թայ-բրեյքում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ-ը ներկայացնող Լևոն Արոնյանը լեհ գրոսմայստեր Ռադոսլավ Վոյտաշեկի դեմ երկրորդ պարտիան ավարտեց ոչ-ոքի և դուրս եկավ հաջորդ փուլ։ Առաջին մրցախաղում Արոնյանը հասել էր հաղթանակի։ Ամերիկահայ Սամուել Սևյանը երկրորդ պարտիայում ևս ոչ-ոքի խաղաց իտալացի գրոսմայստեր Լորենցո Լոդիչիի հետ։

  • Կիսվել: