շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
«Expo 2020 Dubai» համաշխարհային ցուցահանդեսում նշվել է Հայաստանի ազգային օրը (լուսանկարներ)

«Expo 2020 Dubai» համաշխարհային ցուցահանդեսում նշվել է Հայաստանի ազգային օրը (լուսանկարներ)

Հունվարի 30-ին «Expo 2020 Dubai» համաշխարհային ցուցահանդեսում նշվել է Հայաստանի ազգային օրը:

Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Միջոցառումը մեկնարկել է ցուցահանդեսի գլխավոր՝ Ալ Վասլ Պլազա կենտրոնական հրապարակում. ելույթ է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, կարևորել աշխարհում գիտության, մշակույթի և տեխնոլոգիաների զարգացման գործում հայ գիտնականների և նորարարների անգնահատելի ներդրումը՝ ներկայացնելով նորարարություններ, որոնք բեկումնային են եղել մարդկության առաջընթացի համար։

Մշակութային երեկոն բացել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, որը բազմաթիվ հյուրերի և տարբեր երկրներից ժամանած այցելուների համար ներկայացրել է «Խաչատուրյան ջազ» համերգային ծրագիրը։ Ելույթ են ունեցել նաև «Բարեկամություն» պարարվեստի պետական համույթը, Արտո Թունջբոյաջյանը և Դավիթ Սուքիասյանը։

 

  • Կիսվել: