Եվս 54 մլն դոլար ԱՄՆ-ից՝ Ուկրաինայի ժողովրդին հումանիտար օգնություն ապահովելու համար
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել, նշելով, որ նախօրեին Միացյալ Նահանգները հայտարարեց Ուկրաինայի ժողովրդին հումանիտար օգնություն ապահովելու նպատակով շուրջ 54 միլիոն ԱՄՆ դոլար հավելյալ ֆինանսավորում տրամադրելու մասին։
Այս աջակցությունը հումանիտար կազմակերպություններին թույլ է տալիս օգնել Ուկրաինայի քաղաքացիներին, որոնք արդեն իսկ ունեին օգնության կարիք և որոնք նոր են տուժել Ռուսաստանի՝ չհրահրված ու անխոհեմ հարձակման հետևանքով։
Ուկրաինային հումանիտար օգնություն ապահովելու նպատակով Միացյալ Նահանգները 2014թ․ ի վեր հատկացրել է շուրջ 40