ուրբաթ, մայիս 30
30 / 5 / 2025
ԵՏՀ Խորհուրդը զբաղվում է հայկական ավտոմեքենաներին առնչվող հարցով

ԵՏՀ Խորհուրդը զբաղվում է հայկական ավտոմեքենաներին առնչվող հարցով

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհուրդը սկսել է զբաղվել հայկական ավտոմեքենաների հետ կապված խնդրով: Այս մասին տեղեկանում ենք ԵՏՀ մամուլի ծառայությունից:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ որոշվել է ընդլայնել Միության երկրների մաքսային մարմինների միջեւ տեղեկությունների փոխանակումը:

Ըստ այդմ՝ Հայաստանին եւ Ղրղզստանին հանձնարարվել է տեղեկություն տրամադրել մաքսային տուրքերի եւ նման տրանսպորտային միջոցների նկատմամբ հարկերի եւ մաքսային տուրքերի վճարված գումարի չափի մասին:

Ինչպես հաղորդվում է՝  այդ միջոցը կօգնի սահմանափակել ՌԴ տարածք ՀՀ-ից եւ Ղրղզստանից անձնական օգտագործման համար այն ավտոմեքենաների ներկրումը, որոնք թողարկվել են այդ երկրներում ավելի ցածր մաքսային տուրքերով՝ ի տարբերություն ԵԱՏՄ այլ անդամ պետություններում գործող տուրքերի:

  • Կիսվել: