չորեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2025
Եթե սիրտդ չցավեց մարդկանց համար, ուրեմն սխալ մասնագիտություն ես ընտրել. փրկարար Արմեն Գևորգյան

Եթե սիրտդ չցավեց մարդկանց համար, ուրեմն սխալ մասնագիտություն ես ընտրել. փրկարար Արմեն Գևորգյան

ՆԳՆ ՓԾ Փրկարար ուժերի վարչության պետ Արմեն Գևորգյանը մեկնում է վաստակած հանգստի: Փրկարար ծառայությունում նա ծառայել է 42 տարի։
 
Աշխատել է արձագանքող ստորաբաժանումներում, որից 20 տարին միայն հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար է եղել, իսկ վերջին 12 տարին աշխատել է Փրկարար ծառայության ապարատում։
 
Արմեն Գևորգյանը կիսվել է աշխատանքային գործունեության հիշողություններով, ներկայացրել ծառայության դժվարությունները, նաև տվել է խորհուրդներ՝ փրկարարի մասնագիտություն ընտրողներին։ Նրա խոսքով՝ փրկարար լինելու համար պետք է լինել մարդասեր, փրկարար լինել հոգով, հակառակ դեպքում շատ դժվար կլինի ծառայությունում աշխատելը։
 
Բարեխիղճ, նվիրյալ, բարձր պատասխանատվությամբ օժտված փրկարարին մաղթում ենք քաջառողջություն և հաջողություններ հետագա գործունեության մեջ:
 

  • Կիսվել: