հինգշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2025
Գլխին ինչ փչում է, առավոտ գրում է, էս հլու հնազանդ իրավապահներն էլ խելոք կատարում են. Գեղամ Մանուկյան

Գլխին ինչ փչում է, առավոտ գրում է, էս հլու հնազանդ իրավապահներն էլ խելոք կատարում են. Գեղամ Մանուկյան

«Տաշիր» ընկերությունների խմբի գլխավոր գրասենյակում քննչական գործողություններ են կատարվում. հարցնում եմ՝ ո՞ր քրեական գործի շրջանակում, ասում են՝ տաբեր տարիների, բայց նախաքննական գաղտնիք է, չենք կարող ասել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, ով քիչ առաջ դուրս եկավ «Տաշիր»–ի շենքից։

«Հայաստանում քրեաիրավական, կրոնական, արտաքին քաղաքականության և այլ բոլոր հարցերի համար խորհուրդ կտամ մեկ աղբյուրից օգտվել. Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից։ Գլխին ինչ փչում է, առավոտ գրում է, էս հլու հնազանդ իրավապահներն էլ խելոք կատարում են։ Ինքն արդեն ՀԷՑ-ի կառավարիչ նշանակել է, աշխատանքից ազատել է։ Եթե այս օրենքը ընդունվի, սպասեք, որ ՔՊ պաշտոնյաների կանայք տեղափոխվելու ենք ՀԷՑ»,-ասաց Մանուկյանը։

Նշենք, որ ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի հուլիսի 4-ին նախատեսված երթին ընդառաջ իրավապահները գործողություններ, խուզարկություններ են իրականացնում «Տաշիր» ընկերությունների խմբի գլխավոր գրասենյակում։ Այստեղ են ժամանել «Հայաստան» խմբակցության երկու պատգամավորներ։

 

  • Կիսվել: