երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Եթե երիտասարդությունը ոտքի կանգնի և իր իրավունքների համար սկսի պայքարել, որևէ մեկը չի կարողանալու կասեցնել նրանց. Վանեցյան

Եթե երիտասարդությունը ոտքի կանգնի և իր իրավունքների համար սկսի պայքարել, որևէ մեկը չի կարողանալու կասեցնել նրանց. Վանեցյան

Ազատության հրապարակ են եկել մի խումբ երիտասարդներ։ Նրանց գալուն զուգահեռ ոստիկանությունն Ազատության հրապարակում մեծ թվով ուժեր է տեղայակել։

«Իրենց վախերով է սա պայմանավորված, ինչից են վախենում՝ չգիտեմ», - լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Վանեցյանը։

Նրա խոսքով՝ երիտասարդների ներգրավումը շատ կարևոր է։

«Երիտասարդների ներգրավումը համարում եմ մեր գործի հիմնական, ամենակարևոր հատվածը։ Եթե երիտասարդությունը ոտքի կանգնի և իր իրավունքների համար սկսի պայքարել, որևէ մեկը չի կարողանալու կասեցնել նրանց», - ասաց Արթուր Վանեցյանը։

  • Կիսվել: