կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ես այս իշխանությանը չեմ ընդունում, չեմ ընդունում այն լեզուն, որն ասում է՝ Արցախն Ադրբեջան է, այդ լեզուն պետք է կտրես. Դադիվանքի վանահայր

Ես այս իշխանությանը չեմ ընդունում, չեմ ընդունում այն լեզուն, որն ասում է՝ Արցախն Ադրբեջան է, այդ լեզուն պետք է կտրես. Դադիվանքի վանահայր

Արցախը մենք՝ հայ ժողովուրդը պետք է պահեր, ոչ թե ուրիշները, լրագրողների հետ զրույցում ասաց Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ երեք պայման են դրել իրենց առաջ.«Առաջին պայմանն այն էր, որ պետք է ինտեգրվեինք, որն անհնար էր, թուրքի լծի տակ ապրելը, երկրորդը՝ պատերազմել, որը նույնպես անհնար էր, քանի որ Հայաստանն այլևս մեր երաշխավորը չէր։ Սկզբում ասաց, որ երաշխավորմ է, հետո հետ քաշվեց։ Երրորդ պայմանն այն էր, որ պետք է թողնեինք, հեռանայինք։ Ընտրեցինք երրորդ տարբերակը։

Ես այս իշխանությանը չեմ ընդունում, չեմ ընդունում այն լեզուն, որն ասում է՝ Արցախն Ադրբեջան է, այդ լեզուն պետք է կտրես։ Այն ձեռքն էլ պետք է կտրես, որը ստորագրել է, որ Արցախն Ադրբեջան է։ Ով հայ է, թող միանա մեզ, որ փրկենք Հայաստան աշխարհը»։

  • Կիսվել: