ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Երթի մասնակիցները կալանավորված Գայանե Մարտիրոսյանին խնդրում են դադարեցնել հացադուլը

Երթի մասնակիցները կալանավորված Գայանե Մարտիրոսյանին խնդրում են դադարեցնել հացադուլը

Զոհված զինծառայողների ծնողները բողոքի երթի ժամանակ Գայանե Մարտիրոսյանին կոչ արեցին դադարեցնել հացադուլը։

Նրանք, մասնավորապես, նշեցին. ՛՛Դու մեզ առողջ ես պետք, այս թուրքադավ իշխանություններն այդքան չկան: Մենք՝ ծնողներս, մեր և մեր որդիների անունից խնդրում ենք մեր Գայանեին, որ դուրս գա հացադուլից։ Ինքը մեզ առողջ է պետք։ Գայանե, խնդրում ենք քեզ դուրս գալ հացադուլից՛՛:

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Մարտիրոսյանը, կալանավորվել է մեկ ամսով: Այս պահին նրա աջակիցները բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել զոհվածի մորը:

  • Կիսվել: