Երևանում վերելակի հորանում բռնկված հրդեհի հետևանքով 7 մարդ հոսպիտալացվել է, 1-ը երեխա է
Երևանի Հայրիկ Մուրադյան փողոցի 42/2 շենքի վերելակի հորանում բռնկված հրդեհի հետևանքով 7 հոգի ծխահարվել է։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը։
«Տուժածներից 5–ը «Արմենիա» ԲԿ են տեղափոխվել, իսկ 2-ը` «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր։ Վերջիններս մայր ու որդի են»,– նշեց Ստեփանյանը։
Նրա խոսքով` չնայած բոլորը ծխահարվել են, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում։