ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Երևանում թալանել են հեռախոսների և համակարգիչների խանութ. պատճառվել է մոտ 15 հազար դոլարի վնաս

Երևանում թալանել են հեռախոսների և համակարգիչների խանութ. պատճառվել է մոտ 15 հազար դոլարի վնաս

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 23-ին հերթական գողության դեպքն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ 2 անհայտ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ դուռը կոտրելու միջոցով մտել են Մարգարյան փողոցի 10/13 հասցեում գործող բջջային հեռախոսների և համակարգիչների խանութ և այնտեղից հափշտակել էլեկտրատեխնիկա և այլ ապրանքներ։ 

Աղբյուրի տեղեկություններով՝ պատճառվել է մոտ 15 հազար ԱՄՆ դոլարի վնաս։ 

  • Կիսվել: