երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Երևանում պարեկը փորձել է հետապնդել BMW-ի օրինախախտ վարորդին, այդ ժամանակ ոչ սթափ վարորդը Opel-ով մխրճվել է պարեկների ավտոմեքենայի մեջ

Երևանում պարեկը փորձել է հետապնդել BMW-ի օրինախախտ վարորդին, այդ ժամանակ ոչ սթափ վարորդը Opel-ով մխրճվել է պարեկների ավտոմեքենայի մեջ

Այսօր՝ հուլիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:20-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում՝ «ՍԱՍ» սուպերմարկետի դիմաց, բախվել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայութան Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի  պարեկ Խաչիկ Հաննեյանի վարած պարեկային ծառայության հաշվեկշռում հաշվառված Skoda  մակնիշի և Համլետ Փարիզյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Դեպքի վայր են ժամանել պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի գլխավորությամբ: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, Opel-ի վարորդը եղել է ոչ սթափ (խմած):

Ըստ նախնական տեղեկությունների՝ պարեկ Խ. Հաննեյանը իր գործընկերոջ՝ Գոռ Պետրոսյանի հետ, Բաղրամյան պողոտայում ծառայություն կատարելիս նկատել են, որ BMW մակնիշի ավտոմեքենան չարամտորեն խախտում է  երթևեկության կանոնները, դրիֆտ է անում և պարեկը, լուսաձայնային ազդանշանները միացնելով, փորձել է հետապնդել BMW-ի օրինախախտ վարորդին, Opel-ը դուրս է եկել հանդիպակաց և բախվել պարեկային ծառայության Skoda-ին: 

  • Կիսվել: