ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Երևանում հերթական ավտովթարն է տեղի ունեցել շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ. բախվել են Ginbei-ն ու BYD-ը

Երևանում հերթական ավտովթարն է տեղի ունեցել շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ. բախվել են Ginbei-ն ու BYD-ը

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։05-ի սահմաններում Ռոստովյան-Գարեգին Նժդեհ-Արցախի փողոցների խաչմերուկում բախվել են շտապօգնության հավշեկշռում գրանցված Ginbei մակնիշի և BYD մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։

Նույն վաշտի ավագ պարեկ Վազգեն Գրիգորյանի կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։ 

  • Կիսվել: